Русский Язык 7 — 30 апреля Проект «Нормы поведения в разных странах мира»

Нормы поведения в Японии

“Этикет в современной Японии” заслуживает особого внимания. Японская культура в основе своей не меняется с течением лет. Сегодняшняя молодежь, несмотря на современные тенденции развития и подражание Западу в образе жизни, во многом придерживается традиций своих дедов и прадедов…

Нормы поведения в АРМЕНИИ

Армяне – гостеприимный народ. При посещении страны нет необходимости предпринимать какие-то особые меры безопасности. Столица Армении, Ереван – один из самых безопасных городов. Здесь можно без всяких опасений гулять в любое время суток. У жителей Армении принято оказывать почтение старшим и уделять внимание детям. Армяне очень почтительно относятся к женщине, исполняют любую просьбу. В присутствии женщины не допускается использовать грубые выражения. У армян считается позором поднять руку на женщину…

Զբոսաշրջության և զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում 17.04.2021թ․ Էկոլոգիան և զբոսաշրջությունը

Ներկա ժամանակաշրջանում մարդկությունը գտնվում է էկոլոգիական չափազանց վտանգավոր վիճակում։ Մթնոլորտի աղտոտվածությունը, բնական լանդշաֆտի, ռեսուրսների հանդեպ մարդկանց անխնա, բարբարոս վերաբերմունքը շատ լուրջ պատճառ է դարձել շրջակա միջավայրի հավասարակշռության խախտումների համար, որը խիստ բացասական ազդեցություն է թողնում մարդկության նորմալ կենսագործունեության համար։

Մարդու հարատևությունը, բնականաբար պահանջում է, որպեսզի նա ավելի լուրջ, խնամքով, հոգատար վերաբերվի բնության հանդեպ, քան այսօր։ Ցավոք աշխարհի շատ տարածաշրջաններում հենց մարդու գործունեության հետևանքով էկոլոգիական հավասարակշռությունը խախտված է։

Ըստ որում, ժամանակակից զբոսաշրջությունը նույնպես որոշակի սահմաններում մեծ վնաս է հասցնում շրջակա միջավայրին։ Մարդու գործունեության հետևանքով տեղի է ունենում բնական պայմանների փոփոխություն, հետևաբար նաև հատկապես մարդու կյանքի և ապրելու պայմանների վատթարացում։

Բացի դրանից, այդ բացասական միտումները մեծապես նկատվում են նաև բուսական և կենդանական աշխարհում։

Զբոսաշրջության բնագավառում աշխատողների համար, բնական միջավայրի պահպանությունը, որպես զբոսաշրջության տարածաշրջանի կարևորագույն ռեսուրսի, առաջնահերթ խնդիր է։

Ըստ որում, շրջակա միջավայրի վրա զբոսաշրջության թողած ազդեցության և փոխազդեցության գնահատման հարցում մասնագետների կարծիքները տարանջատվում են։ Այդպիսի գնահատման հարցերը քննարկելիս պետք է նկատի ունենալ, որ էկոլոգիական երևույթների ընկալման, դրանք կառավարելու խնդիրը կայանում է նրանում, որ նշված երևույթներից շատերը որոշակի չեն կարող լինել։

Ինչպես նաև, դժվար է հանգամանորեն գնահատել դրանց ազդեցությունը զբոսաշրջիկների և տեղի բնակիչների վրա։ Պետք է հաշվի առնել նաև, որ փոխանակային կամ փոխանակվող գործոններով դժվար է գնահատել էկոլոգիական երևույթների հետևանքները։

Էկոլոգիական հավասարակշռության շատ խախտումներ ընկալելի, ճանաչելի են դառնում չափազանց ուշ։

Զբոսաշրջիկների և տեղի բնակիչների բախումը, բնությունը զբոսաշրջիկներով ծանրաբեռնելու խնդիրների քննարկումները, դրանց հետևանքների գնահատումը մարդկային գլխավոր հիմնախնդիրներից մեկն է, այսինքն այն դարձել է մարդկության համամոլորակային հիմնախնդիր։

Միևնույն ժամանակ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ զբոսաշրջիկների միայն 52%-ն է գտնում, որ զբոսաշրջության ազդեցության հետևանքով բնության, լանդշաֆտի գեր ծանրաբեռնվածությունը մեծ վտանգ է ներկայացնում մարդկության համար։

Իսկ զբոսաշրջային ռեսուրսների՝ որպես զբոսաշրջության բացասական ազդեցության առաջին գործոն, բնակիչները համարում են հիմնականում տրանսպորտային միջոցների ազդեցությամբ մթնոլորտի աղտոտումը, ինչպես նաև այդ գործոնի ազդեցությամբ հողատարածքների անարդյունավետ օգտագործումը։

Այսպիսով, ստացվում է, որ զբոսաշրջիկներն իրենց անհատական կարիքների կարճատև բավարարումն ավելի բարձր են դասում, քան բնության երկարատև, արդյունավետ օգտագործումը։

Զբոսաշրջային հոսքեր կառավարելու, էկոլոգիական հավասարակշռությունն ապահովելու նպատակով, կիրառվում են այցելության մենեջմենթի մի ամբողջ համակարգ։

Այցելության մենեջմենթը կառավարում է ճանապարհորդությունների ժամանակը (առավելագույն տևողություն), այցելության տեսակները (թույլատրվող մարզաձևերը և այլն) կամ տարածաշրջանի օգտագործման լարվածությունը (ինտենսիվությունը), այսինքն այցելուների քանակի առավելագույն թույլատրելիությունը։

Այցելության մենեջմենթի ամբողջ կարողությամբ օգտագործելուն առաջին հերթին խանգարում են հետևյալ գործոնները։

Տեղի բնակիչները չեն ցանկանում, որպեսզի իրենց ազատ ժամանակն անցկացնելու ակտիվությունը սահմանափակվի։ Երբեմն տվյալ տարածաշրջանի բնությունը, որը պահպանության կարիք ունի, չի ունենում այնպիսի տնօրեն, որն ի վիճակի է անհրաժեշտ մակարդակով պահպանել այն։ Երբեմն նաև ճամփորդությունների սահմանափակումը չեն համընկնում զբոսաշրջային կազմակերպությունների կարճաժամկետ հետաքրքրությունների հետ։

Այսպիսով, բնապահպանական առումով, մարդու կենսագործունեության պայմաններն ենթարկված են լուրջ վտանգի, իսկ շրջակա միջավայրի նպատակաուղղված պահպանությունը փաստորեն դժվարանում է, քանի որ զբոսաշրջությունը սերտորեն կապված է տնտեսական ճամփորդության հետաքրքրությունների հետ (այսինքն, շահագրգռվածության հետ)։

Միևնույն ժամանակ էկոլոգիական և տնտեսական բախումների դեպքում, առավելությունը տրվում է տնտեսական հետաքրքրությունների բավարարմանը։

Էկոլոգիական խնդիրները, հիմնահարցերը լուծվում են միայն տնտեսական խնդիրները լուծելուց հետո։

Իրականում պետք է հաշվի առնել, որ շրջակա միջավայրի ամբողջականության պահպանումը զբոսաշրջության զարգացման կարևորագույն, վճռական դեր խաղացող նախադրյալներից մեկն է։

Նկատի պետք է ունենալ նաև, որ միայն էկոլոգիական առումով անաղարտ, մաքուր բնությունն է, որ գրավում, հրապուրում է զբոսաշրջիկներին և նպաստում նրանց լիարժեք հանգստին։

Հետևաբար, այն ունի նաև տնտեսական խնդիրներ լուծելու կարևոր նշանակություն։

Շրջակա միջավայրի աղտոտումը, նրա բնական հավասարակշռված համակարգի կործանումն ուշ թե շուտ կհանգեցնի տարածաշրջանում զբոսաշրջության, որպես տնտեսության, այժմ արդեն կարևոր ոլորտի, վերացմանը։

Հետևաբար, զբոսաշրջության զարգացման հիմնախնդիրները, մեր կարծիքով, կարելի է լուծել հետևյալ կերպ՝

Մի կողմից, չենք կարող հրաժարվել զբոսաշրջությունից, քանզի այն, ինչպես ասվել է, դարձել է տնտեսական գործոն։ Իսկ մյուս կողմից, այն՝ զբոսաշրջությունը պետք է պատասխանատվություն կրի մեր կենսական տարածքների, շրջակա միջավայրը վտանգելու համար։

1․ Կարևոր նշանակություն ունի շրջակա միջավայրի պահպանությունը անհատական նախաձեռնությամբ,պետք է գիտակցի յուրաքանչյուր զբոսաշրջիկ և համապատասխանաբար պետք է փոխի իր վերաբերմունքը բնության, շրջակա միջավայրի նկատմամբ։

2․ Վճռական դեր կարող է խաղալ պետական մակարդակով խնդրի լուծումը՝ արագացնելով այսպես կոչված «մեղմ զբոսաշրջությունը»։ Դա զբոսաշրջության այն ձևն է, որը կոչված է պահպանել հավասարակշռությունը շրջակա միջավայրի, հանգստի և տնտեսական վերարտադրության միջև։

3․ Ներկա ժամանակաշրջանում քննարկվող խնդիրների լուծման բնագավառում նշանակալից է նոր մտածելակերպը։ Այս գործոնը հատկապես պետք է վերաբերի այն անձանց, ովքեր պատասխանատու են զբոսաշրջային գործունեության համար։ Որպեսզի զբոսաշրջությունը պահպանվի, զարգանա, շրջակա միջավայրի պահպանման նպատակաուղղված խնդիրները, անկասկած, առավել կարևոր պետք է դառնան, քան կարճաժամկետ հետաքրքրությունները, որոնք եկամուտ են բերում։

4․ Քաղաքականությունը, անկասկած, նույնպես պետք է նպաստի շրջակա միջավայրի պահպանությանը։

Այսպիսով, յուրաքանչյուր երկրի, տարածաշրջանի էկոլոգիական վիճակը մեծ ազդեցություն է թողնում զբոսաշրջության ամբողջ համակարգի վրա, քանի որ այդ ոլորտը, տնտեսության մյուս ոլորտների համեմատությամբ, ամենից ուժեղ կախվածությունն ունի շրջակա միջավայրից։

Զբոսաշրջությունը,որպես մասսայական երևույթ, ուղղակիորեն քայքայում է շրջակա միջավայրը։

Իսկ որպես տնտեսության ոլորտ՝ սերտ հարաբերությունների մեջ է գտնվում ոչ միայն էկոլոգիայի հետ, այլև սպասարկման ոլորտների, մշակույթի արժեքների, կառույցների հետ և այլն։ Այդպիսի կառույցներից մեկն էլ հանդիսանում է սոցիալական ոլորտը։

Հայոց լեզու և գրականություն 17․04․2021թ․ Չարլի Չապլին

Չարլզ Սպենսեր Չապլինը  անգլիացի նշանավոր կինոդերասան է, կատակերգու, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, կինեմատոգրաֆիայի ունիվերսալ վարպետ, համաշխարհային կինեմատոգրաֆիայի ամենահայտնի կերպարներից մեկի՝ թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողը։

Չապլինը կինեմատոգրաֆիայի բազմատաղանդ վարպետ էր:

Չարլի Չապլինը ծնվել է 1889 թ.-ին Լոնդոնում` դերասանների ընտանիքում: 

Նրա հոր` Չարլզ Սպենսեր Չապլինի բեմական կարիերան ողբերգական ավարտ է ունենում: Նա կորցնում է ձայնը, սկսում է խմել և մահանում է 1894 թ.-ին լոնդոնյան Սբ. Ֆոմի հիվանդանոցում: 

Չապլինի մայրը` Հաննա Չապլինը, ամուսնու մահից անմիջապես հետո ծանր հիվանդանում է և 1896 թ.-ին կորցնում գիտակցությունը:

Չարլին առաջին անգամ բեմում ելույթ է ունեցել հինգ տարեկան հասակում: Արդեն 9 տարեկանում նա ընդունվել է «Ութ լանկաշիրյան տղաներ» պարային խումբ:

14 տարեկանում Չապլինը մշտական աշխատանք է ստանում թատրոնում և կատարում է «Շերլոկ Հոմս» պիեսի Բիլլի դերը: Այդ ժամանակ Չարլին դեռ գրաճանաչ չէր: Երբ նրան տալիս են դերի տեքստը, նա վախենում է, որ իրեն կխնդրեն կարդալ: Դերը սովորել նրան օգնում է եղբայրը` Սիդը:

Չապլինին ճանաչում է բերել համր կինոն, ու չնայած 1927 թ.-ին կինոն արդեն ձայն ուներ, նա մի ամբողջ տասնամյակ հավատարիմ է մնում «հին սարքավորումներին»: 

Առաջին անգամ ամբողջական ձայնային պատկեր ունեցել է Չապլինի «Հանճարեղ բռնապետը» ֆիլմը, որը  նկարահանվել է 1940 թ.-ին:

Չարլի Չապլինի «Փոքրիկը» կինոժապավենն իր տեղը գրավեց համաշխարհային կինոյում, իսկ ֆիլմի գլխավոր հերոս Ջեկի Կուգանն էլ իր դերն ունեցավ Հայոց ցեղասպանության ժամանակ հրաշքով ողջ մնացած հայ մանուկների փրկության գործում։ 

«ԱՄՆ-ի ողջ տարածքում Կուգանի մասնակցությամբ ստեղծվեցին հագուստի և «Նեսթլե» կաթնամթերքի հավաքման կետեր, որտեղ փոքրիկ Ջեկիի կանչով հազարավոր ամերիկացի երեխաներ օգնություն էին բերում»։

Եթե չլիներ փոքրիկը, միայն կոմիտեի ուժերով գուցե հնարավոր չլիներ այդքան օգնություն հավաքել կարճ ժամանակահատվածում։

1925 թվականին օգնությունը նավով տեղափոխվեց Հունաստան, որտեղ հանգրվան էին գտել հայ հազարավոր որբուկները։

Չապլինն ամուսնացած է եղել 4 անգամ և ունեցել է 12 երեխա: Նրա զավակներից ոմանք իրենց ուժերն են փորձել` որպես դերասան, սակայն ամենամեծ ճանաչումն ունեցել է դերասանուհի Ջերալդա Չապլինը:

Չարլի Չապլինի նամակը իր դստերը

Չարլի Չապլինը 12 երեխաների հայր էր: Այս հրաշալի նամակը նա գրել է 76 տարեկան հասակում՝ ուղղված իր 21-ամյա աղջկան՝ Ջերալդինային, ով պարի մեջ փնտրում էր ինքն իրեն փարիզյան բեմերի վրա:

Չարլի Չապլինի նամակը շատ խորիմաստ է։Ես կարդացել էի այն,բայց ամեն անգամ կարդալիս մի նոր բան ես հասկանում,այլ կերպ ես ընկալում։ Չապլինը շատ լավ խորհուրդներ է տալիս աղջկան և նամակը ավարտում է այս խոսքերով՝

…Ես հրեշտակ չեմ եղել, բայց որքան կարողացել եմ, ձգտել եմ մարդ լինել:

Փորձիր և դու:

 

«Դստրիկս,

Հիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ, և քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին, մինչ կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը:

Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը թեկուզ մի ակնթարթ հեռանում է աչքիս առաջից: Նա այստեղ է` իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ:

Այդտեղ` հեքիաթային Փարիզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա… Գեղեցկուհի եղիր և պարիր, աստղ եղիր ու փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղիր հորդ ձայնին․․․շարունակությունը այստեղ

Լանդշավթագիտություն և էկոլոգիայի հիմունքներ 15.04.2021թ․ Միջազգային բնապահպանական կազմակերպություններ

1․ Iucn –

International Union for Conservation of Nature - IUCN

Բնության պահպանության միջազգային միություն (1948): Զբաղվում է բնության և էկոլոգիական խնդիրներով երկիր մոլորակի կենսաբազմազանության պահպանմամբ։

2․ Gef –

A nice backflip on climate change financing: Australian funding for the Global  Environment Facility - Devpolicy Blog from the Development Policy Centre

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ (1990): Նպատակն է շրջակա միջավայրի ծրագրերի ֆինանսավորում, ջերմոցային գազերի արտանետումների կրճատում։

3․ Wb –

WB Kids International - YouTube

Համաշխարհային բանկ։ Ֆինանսավորում է բոլոր տեսակի բնապահպանական նախագծերը։

4. Wmo –

WMO | UNGIS

Համաշխարհային օդերևույթաբանական կազմակերպություն (1950): Զբաղվում եմ կլիմայի և մթնոլորտի համաշխարհային ծրագրերի կատարմամբ։

5. Umdp –

United Nations Development Programme, UNDP | socialprotection.org

Մակի զարգացման ծրագիր (1965): Օժանդակում է բնական պաշարների ուսումնասիրության և զարգացող երկրների բնական պաշարները արդյունավետ օգտագործելու մեջ։

6․ UNESCO –

UNESCO refuses to investigate Armenian war crimes in previously occupied  lands of Azerbaijan - analysis

Միավորված ազգերի կրթական մշակույթի զարգացման ծրագիր։ Նպաստում է խաղաղության և անվտանգության պահպանմանը, կրթության, գիտության և մշակույթի ծրագրերի միջոցով։

7․ Wwf –

WWF России (@wwfRU) | Twitter

Բնության համաշխարհային հիմնադրամ։ (Фонд дикой природы) (1965): Բնական միջավայրի պահպանությունը, բուսական և կենդանական աշխարհում անհետացող տեսակների փրկություն և այլն։

Զբոսաշրջության և զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում 17․04․2021թ․ Քաղաքականության ազդեցությունը զբոսաշրջության զարգացման վրա

Քաղաքականության և զբոսաշրջության միջև կապ կա, քանի որ պետությունը հենց ինքն է կառավարում զբոսաշրջությունը։ Ուստի զբոսաշրջության զարգացումը, ակտիվությունը պահանջում է պետության միջամտությունը։ Դա պետական կառավարման տարբեր ձևերում արտահայտվում է տարբեր կերպ։ Բռնապետական պետության համակարգում զբոսաշրջությունը կատարում է պետական և քաղաքական ֆունկցիա, այն ենթարկվում է քաղաքական նպատակների։ Հաճախ այդպիսի երկրներն առհասարակ փակ են արտաքին ախշարհի համար։

Այսպիսի երկրներում զբոսաշրջությունը առանց արգելքի կարող է զարգանալ իր բոլոր թերություններով և առավելություններով հանդերձ։

Այս երկու ծայրահեղությունների միջև ընկած է սոցիալ – շուկայական տնտեսություն ունեցող պետությունը, կառավարման տարբեր ձևերով։ Սոցիալ – շուկայական Տնտեսության պայմաններում յուրաքանչյուր անհատի ազատ գործունեությունն արտայատվում է հասարակության բոլոր անդամների բարեկեցությունն ապահովելու օգտին։

Այստեղ զբոսաշրջությունն ենթարկվում է պետական կառավարման պահանջներին։

Զբոսաշրջության պետական քաղաքականությունը կարևոր նշանակություն ունի նրա ձևավորման զարգացման աջակցման գործում։ Միայն պետական մարմինները չպետք է իրականացնեն այդ հիմնահարցերը։ Զբոսաշրջության քաղաքականությունը պետք է ձևավորեն, ստեղծեն նաև ոչ պետական կազմակերպությունները։ Դրանք կարող են լինել զբոսաշրջության միությունների ձևով։

Զբոսաշրջության պետական քաղաքականությունը պետք է ձևավորվի, ստեղծվի ամբողջ երկրի տարածքի, նրա առանձին տարածաշրջանների կտրվածքով։

Պետք է այն իրականացվի ամբողջ երկրի, ինչպես նաև նրա մարզերի, շրջանների, համայնքների մակարդակով։

Զբոսաշրջության ոլորտի նկատմամբ տարվող քաղաքականության համակարգում անհրաժեշտ է առանձնացնել․

Ա) Զբոսաշրջության նպատակային զարգացման համար անհրաժեշտ տնտեսական և հասարակական – քաղաքական պայմանների ստեղծման խումբը։

Բ) Զբոսաշրջային տնտեսության ձևավորումը, զարգացումը, հզորացումը և որ շատ կարևոր է մրցակցության զարգացումը

Գ) Զբոսաշրջային գործընթացին ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ ընդգրկելու համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծումը։

Դ) Միջազգային զբոսաշրջության համակարգին բազմակողմանի համագործակցության անհրաժեշտությունը։

Զբոսաշրջության քաղաքականությունը մշակվում է ոչ միայն պետական մարմինների, կազմակերպությունների կողմից, այլ նաև այդպիսի քաղաքականության մշակմանը կարող են մասնակցել տվյալ երկրի բնակիչները, քաղաքացիները իրենց փորձով, գիտելիքներով։

Որքան շատ է պետությունը միջամտում, «խառնվում» զբոսաշրջության գործունեությանը, այնքան մեծ է նրա վարչահրամայական, միակենտրոն լինելու հավանականությունը։

Զբոսաշրջությունը մի կողմից պայմանավորված է ուղևորների փոխադրումներով, մյուս կողմից՝ ուղևորների փոխադրումը պայմանավորված է զբոսաշրջության զարգացումով։

Զբոսաշրջության և ուղևավորափոխադրության այս փոխկապակցվածությունը հատկապես ուժեղ արտահայտվում է արձակուրդների, զբոսաշրջության եռուն ժամանակահատվածներում։

Սոցիալական քաղաքականությունը նույնպես մեծ ազդեցություն է ունենում զբոսաշրջության զարգացման բնագավառում։

 Սոցիալական քաղաքականության բնույթի միջոցառումների շնորհիվ հնարավոր է կառավել զբոսաշրջության ծառայությունների առաջարկը։ Պետք է առանձնացնել այս քաղաքականության երեք ուղղություն․ աշխատանքային ժամի և արձակուրդի հստակեցում, եկամուտների վերաբաշխում և սոցիալական զբոսաշրջության խթանում։

Գիտենք, որ ճանապարհորդել կարելի է միայն այն ժամանակ, երբ մարդը, քաղաքացին նվաճել, ձեռք է բերել հանգստի իր իրավունքը։ Պետությունը սովորաբար տարվա տարբեր ժամանակներում է արձակուրդ տրամադրում աշխատողներին, և դա բնականաբար նպաստում է, որպեսզի զբոսաշրջության ծառայությունները բաշխվեն ամբողջ տարվա ընթացքում։ Սոցիալական զբոսաշրջություն ասելով հասկանում ենք այն ամենը, ինչը պետությունը տրամադրում է, որպես դրամական օժանդակություն հանգստի համար, այդ նպատակով զանազան շինություններ կառուցելու և դրանով իսկ նպաստավոր պայմաններ ստեղծում որոշակի սոցիալական խմբերի հանգստի լավ կազմակերպման համար։ Այս բոլորը մտնում են զբոզաշրջության սոցիալական քաղաքականության համակարգի մեջ։ Ազատ ժամանակի որակ ասելով պետք է հասկանալ, թե մարդն ինչպիսի հնարավորություններ ունի իր ազատ ժամանակը կազմակերպելու համար։ Ըստ որում, քաղաքային բնակավայրերում հատուկ ուշադրություն է դարձվում գրադարանների, թատրոնների զարգացմանը, լողավազանների ստեղծմանը, ինչպես նաև սպորտային կառույցների, զբոսավայրերի և կանաչ գոտու ստեղծմանը։ Զբոսաշրջության քաղաքականությունը պետության կողմից զբոսաշրջության կողմից զբոսաշրջության ոլորտի զարգացման կանխորոշվող առաջարկությունն է, դա հիմնական ուղղությունների, բաղադրիչների ձևավորումը։

Զբոսաշրջության և զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում 17.04.2021թ․ Զբոսաշրջության զարգացումն ապահովող տեխնիկական միջոցները (տեխնոլոգիաները)

Զբոսաշրջության ոլորտն սպասարկվող տեխնոլոգիաները կարելի է բաժանել երեք բնագավառների։ Դրանք են՝ տրանսպորտային նշանակություն ունեցող տեխնիկան և միջոցները, հյուրանոցային պայմանները կարգավորող սարքավորումները և ռեսուրսները, հաղորդակցության տեխնիկան, միջոցները։

Ժամանակակից պահանջներին համապատասխան զբոսաշրջության զարգացման համար կարևոր է ոչ միայն փոխադրամիջոցների տեխնիկական վիճակը, այլ նաև փոխադրամիջոցների՝ վագոնների, նավերի, ավտոբուսների, ինքնաթիռների էսթետիկական կողմը, դրանցից օգտվելու հնարավորություններն ու պայմանները։ Այս վերջիններս ոչ պակաս նշանակություն ունեն զարգացած հասարակության պահանջների բավարարման գործում։ Տրանսպորտային միջոցների կարևոր ցուցանիշներից են նրա շարժունակության պայմանները, որոնք հնարաբվուրություն են տալիս ապահովող զբոսաշրջիկների ուղևորների ազատ, անկաշկանդ տեղափոխություններ։

Զբոսաշրջիկը շարժունակ տրանսպորտով երդևեկելիս հենց ընթացքի ժամանակ էլ ավելի լայն հնարավորություններ է ունենում այցելած վայրը տարածաշրջանը համեմատաբար լավ ճանաչելու, ընկալելու, ուսումնասիրելու համար։ Հենց տրասպրտային պայմանների շնորհիվ է, որ զբոսաշրջային տարածաշրջանները այսպես ասած մեկուսացված չեն։

Արտաքին աշխարհի հետ զբոսաշրջային բաց շփումները երկակի են։ Մի կողմից դրական են, մյուս կողմից բացասական։ Շրջունակության բարձրացումը կարող է զբոսաշրջության ժամանակ առաջ բերել անցանկալի հետևանքներ՝

1․ Տրանսպորտային միջոցները կարող են աղմուկ առաջացնել և աղտոտել մթնոլորտը։

2․ Ճանապարհին մարդիկ պետք է գտնվեն հանգստի վիճակում։ Դա բնորոշ է ավտոմեքենայով և օդային փոխադրումներին, որոնցով տեղափոխվում են մեծ հոսքեր։

Հյուրանոցային և ռեստորանային տեխնիկան նույնպես զբոսաշրջության վրա մեծ ազդեցություն ունեցող տեխնոլոգիաների բավականին կարևոր և բաղկացուցիչ մաս է։ Դրանք ընդգրկում են հյուրանոցներում, ռեստորաններում առկա բոլոր սարքավորումները և միջոցները։

Վերջին տասնամյակներում դրանք մեծապես բարելավվել են հատկապես եվրոպական երկրներում պարզեցվել են սպասարկման գործընթացները, ինչպես հյուրանոցային այնպես էլ ռեստորանային տնտեսություններում։

Հաղորդակցման տեխնիկան պայմանավորված է համակարգչային տեխնոլոգիաների զարգացմամբ։ Համակարգիչների օգտագործումը հեղաշրջում առաջացրեց տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներում։ Շատ կարևոր է այն հանգամանքը, որ համակարգիչները մեծ ծավալների տեղեկատվություն են պահպանում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում դրանք արագ վերամշակվում և հաղորդվում են։ Տեղեկատվական գործընթացները մեծապես բարձրացրել են զբոսաշրջության շուկայի հրապարակայնությունը և հեշտացրել որոշումների ընդունումը։

Ինտերնետից օգտվելու դեպքում, մի քանի րոպեների ընթացքում կարելի է տեղեկություն ստանալ հյուրանոցներում եղած ազատ տեղերի, հնարավորությունների մասին, աշխարհի տրանսպորտային կազմակերպությունների մասին, ինչպես նաև լայն հնարավորություններ է ստեղծվում անմիջապես պատվիրել ցանկացած ծառայություններ։ Այսպիսով, տեխնիկական միջոցների զարգացումը զբոսաշրջիկների տեղափոխման լայն հնարավորություններ և ազատություն է ընձեռնում։ Բացի դրանից, այն հյուրանոցային և ռեստորանային տեխնիկան պարզեցրել, ստանդարտացրել է ռեստորանների և հյուրանոցների աշխատանքը՝ ապահովելով աշխատուժի մասնակի խնայողություն։

Գործընթացների կարգավորման, տվյալների արագ մշակման, հաղորդակցության ուղիների զարգացման համարն այժմ մեծ նշանակություն ունի համակարգչային տեխնոլոգիաների կիրառումը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս արագ հաղորդել և մշակել խոշոր ծավալների տեղեկատվություններ, որոնք խիստ անհրաժեշտ են զբոսաշրջային կազմակերպություններին և առհասարակ այդ ամբողջ համակարգին։

Լանդշաֆտագիտություն և էկոլոգիայի հիմունքներ 14․04․2021թ Նոր համաշխարհային բնապահպանական ռազմավարությունը

Քսաներորդ դարի երկրորդ կեսից մարդկությունը սկսեց գիտակցել մեր մոլորակի էկոլոգիական ճգնաժամի աճող վտանգը: Դրա հետ մեկտեղ ակնհայտ դարձավ աշխարհի ժողովուրդների` ճգնաժամի վտանգը կանխելուն ուղղված ջանքերը միավորելու անհրաժեշտությունը:

Եվ ընդունվեց այն գաղափարը, որ անհրաժեշտ է բնապահպանական համաշխարհային միասնական ռազմավարություն մշակել:
 Այդպիսի ռազմավարություն մշակելու աշխատանքներին ձեռնամուխ եղան Բնության և բնական ռեսուրսների պահպանության միջազգային միությունը (ԲՊՄՄ), ՅՈՒՆԵՊ-ը և Բնական ռեսուրսների օգտագործման միությունը (ԲՌՕՄ):

Այդ կազմակերպությունների մշակած առաջարկությունների հիման վրա ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեան 1982 թ. հանդիսավորությամբ ընդունեց «Բնության պահպանության համաշխարհային խարտիան»:
 1992 թ. ամռանը Ռիո դե Ժանրիոյում կայացավ բարձր մակարդակի միջազգային կոնֆերանս` նվիրված մեր մոլորակի բնության պահպանության համաշխարհային ռազմավարությանը: Նախկինում և ոչ մի միջազգային համաժողով չէր հավաքել պետությունների ու կառավարությունների այդքան շատ ղեկավարների: Դա ընդգծում էր կոնֆերանսի բացառիկ կարևորությունը:
  Ռիո դե Ժանեյրոյի կոնֆերանսի մասնակցում էին  աշխարհի 179 պետությունների պատվիրակություններ,ինչպես նաև Հայաստանի պետական պատվիրակությունը` հանրապետության նախագահի գլխավորությամբ:

   

Կոնֆերանսն ընդունեց «Օրակարգ 21-րդ դարի համար»    անունով մի ծավալուն փաստաթուղթ, որը ամբողջ մարդկության համար բնապահպանական գործունեության մի վիթխարի ծրագիր է: Այնտեղ տրված են բնապահպանական քաղաքականության գլխավոր ուղղությունները և նոր համաշխարհային ռազմավարությունը այդ բնագավառում:
 Բնապահպանական ռազմավարության գլխավոր ելակետային դրույթներն են՝


  1. մեր մոլորակը և դրա հարստությունները պարտավոր են պահպանել աշխարհի բոլոր պետությունները , բնակչության բոլոր խավերը և անհատ անձինք:
 2.  բնական միջավայրի պահպանությունը և հարստության սոցիալ-տնտեսական զարգացումը չեն կարող դիտարկվել որպես իրարից անկախ բնագավառեր:
 3. միջազգային համագործակցությունը պետք է ուղղված լինի երկու նպաըակի

            ·աշխարհի բոլոր ժողովուրդների համար շրջակա միջավայրի բաձր որակի ապահովում

           ·առողջ և էկոլոգիապես հավասարակշռված տնտեսության ապահովում:

Նոր համաշխարհային ռազմավարության համաձայն պետք է արմատապես փոխվի մարդկանց վերաբերմունքը տնտեսության զարգացման և տնտեսական խնդիրների լուծման ուղիների ու միջոցների նկատմամբ:

Երկրի տնտեսական վիճակը  և բնակչության բարեկեցությունը չափվում է արտադրած նյութական բարիքներով և ստացվող եկամտի քանակով:

Համարվում է, որ ինչքան մեծ է արտադրության ծավալը և ինչքան բարձր է բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտը, այնքան բարձր է տնտեսական զարգացման մակարդակը:
 Ինչքան մեծ է նյութական արտադրության ծավալը, այնքան ուժեղ է բնության շահագործումը:
 Ամբողջ աշխարհում տարեցտարի ավելանում է թերսնվողների և աղքատների թիվը: ՄԱԿ-ի տվյալներով այդ թիվը մոտենում է 2 մլրդ-ին:
 Վերջին 50 տարում մարդկությունը  կորցրել է վարելահողերի բերրի շերտի գրեթե 20 %-ը, խոնավ արևադարձային անտառների դարձյալ 20%-ը, գրեթե 13 %-ով ավելացել է մթնոլորտի ածխաթթու գազը (CO2), որի պատճառով ուժեղացել է մթնոլորտի ջերմոցային էֆեկտը:
 Արագ կերպով ծավալվում է անապատացումը, ծանծաղում են լճերն ու գետերը, ոչնչանում են բույսերի ու կենդանիների հարյուրավոր տեսակներ, քայքայվում է երկրագնդի օզոնի պաշտպանական շերտը:
Եվ այդ ամենը բնական միջավայրի վրա մարդածին ներգործության անընդհատ ուժեղացման պատճառով: Այն պատճառով, որ մարդկության զարգացումն ընթանում է միակողմանի, միայն տնտեսական աճի ուղղությամբ: Տնտեսական ցուցանիշներն անընդհատ բարելավվում են, աճում են նյութական արտադրության ծավալները, բայց և միաժամանակ քայքայվում են բնական լանդշաֆտներն ու կենսապահովման համակարգերը,վատանում են մարդկանց կյանքի և աշխատանքի բնական պայմանները,ավելանում են հիվանդությունները:
 Այս ամենը շատ գիտնականների հիմք է տալիս պնդելու, որ տնտեսական աճը իրականում ոչ թե բարեկեցություն է ստեղծում,այլ ընդամենը «զարգացման պատրանք, իլյուզիա»:

Ավելի ակնհայտ է դառնում, որ բնության հնարավորություններն անսահման չեն , և  ի վերջո, բնական միջավայրի վատթարացման ու բնական ռեսուրսների նվազման պատճառով տնտեսական աճը ընդհանրապես կարող է կանգ առնել:

Քաղաքագիտության և սոցոլոգիայի հիմունքներ 14.04.2021թ․ Մոտիվացիա

Մոտիվացիան խիստ կարևոր է արդյունավետ աշխատելու համար:  Մոտիվացիան մեզ ստիպում է գործեր ձեռնարկել: Այն ներքին ցանկություն է կատարելու այնպիսի բաններ, որոնք նպատակներին հասնելու համար կարևոր են։ Մոտիվացիան կարևոր ֆակտոր է թիմային աշխատանքում, ուսման, աշխատանքի մեջ հաջողության հասնելու համար։  Այն կամեցողություն է առաջացնում անելու այնպիսի բաներ, որոնք անկասկած կտանեն հաղթանակի։ Նպատակները, ցանկությունները նույնպես մոտիվացիայի կարիք կամ խթան կարող են հանդիսանալ։ Ինչպես նշել  է խոսնակ և գրող Լես Բրաունը․ «Ինչ-որ բան ցանկանալը բավական չէ։ Դու պետք է ձգտես դրան։ Քո մոտիվացիան պետք է այնքան հզոր լինի, որ կարողանաս հաղթահարել այն խոչընդոտները, որոնք անխուսափելիորեն կհայտնվեն ճանապարհիդ»։

Երբեմն այնպես է ստացվում, որ ցանկությունը անհետանում է։ Մնում է միայն ամբողջ օրը անկողկնում անցկացնելու, քնելու ցանկությունը։ Դրա հետ մեկտեղ կան լիքը գործեր, որոնք անավարտ են մնում և դա գիտակցելով դուք սկսում եք ձեզ վատ զգալ, բայց չգիտեք՝ ինչ անել։ Կան մի քանի քայլեր, որոնցից առաջինը հասկանալն է, թե որն է ձեր մոտիվացիայի անհետանալու պատճառը։

  Կան մոտիվացիայի նվազելու ֆիզիկական և հեգեբանական բազմաթիվ պատճառներ։ Դրանցից ամենահաճախ հանդիպողներից են՝

1․ Գերհոգնած վիճակը

Ձեր կյանքում մտահոգությունները բավականին շատ են, հանգիստը՝ քիչ։ Աշխատանք, ուսում, ընկերներ, անձնական կյանք։ Ձեր ամբողջ էներգիան ծախսվում է այդ ամենի մասին հոգ տանելու վրա։ Եվ մոտիվացվելու համար ուժ չի մնում, ինքան էլ ցանականք նպատակներին հասնելու կրակը նորից վառել։

2․ Դուք ձեր ուժերի վրա վստահ չեք

Դուք ուզում եք սկսել աշխատել ձեր նպատակների վրա, բայց ձեր ուղեղում «բայցերը» այնքան շատ են, որ մոտիվացիան կորում է այդ «բայցերի» մեջ։ Պատճառն այն է , որ իրականում վախենում եք ձախողվելուց։ Եվ վերջիվերջո ձեզ մոտ սկսում են առաջանալ  « Իրոք արժի՞ փորձել, եթե ձախողվելու եմ» տիպի հարցեր։

«Քեզ քո նպատակից բաժանող միակ բանը այն հիմար պատմությունն է քո անկարողության մասին, որ դու շարունակում ես պատմել ինքդ քեզ»։ – ասել է  «Ուոլ Սթրիթի գայլը» գրքի հեղինակ Ջորդան Բելֆորթը։

3․  Ձեր անառողջ ապրելակերպը

Դուք միշտ հոգնած եք և քնելը առաջնային ցանկություն է դարձել։  Դուք խռոնիկ ցավեր ունեք, օրինակ ցավեր մեջքի հատվածում, գլխացավեր։  Չեք կարողանում կենտրոնանալ, մտքերը հանգիստ չեն տալիս, կամ աշխատելուց բացասական էմոցիաներ եք զգում։

Պարզեցինք, թե որոնք են մոտիվացիայի նվազելու հավանական պատճառները։ Մնում է պարզել՝ ինչ լուծումներ կան այն հետ բերելու համար։ Ինչպես արդեն նշվել էր, մոտիվացիայի նվազեցման պատճառները ֆիզիկական և հոգեբանական բնույթի են։ Հետևաբար լուծումները նույնպես։ Կան բազմաթիվ տարբերակներ, կնշենք մի

քանիսը,

4․ Նվազեցրեք ձեզ շեղող ամեն բան

Արեք ամեն ինչ կենտրոնանալու համար։ Փակեք աշխատասենյակի դուռը, մեկուսացրեք ձեզ, հանգստացնող երաժշտություն միացրեք և անջատեք ձեր հեռախոսը ՝ լիովին կենտրոնանալու համար։

5․ Սկսեք ամենափոքրից

Հաճախ լինում են այնպիսի նպատակներ, որոնք սարսափազդու են թվում, և անհասանելի; Այդ դեպքում անհրաժեշտ է այն բաժանել փոքրիկ քայլերի և սկսել նվազագույնից։ Կամ եթե ընդհանրապես ցանկություն չունեք աշխատելու, ապա ուղղակի աշխատեք 5 րոպե։ Ապացուցված է, երբ ցանկություն չկա ինչ-որ բան անելու, բայց դուք որոշում եք 5 րոպե ծախսել այդ գործի վրա, էլ չեք կտրվի դրանից և 5 րոպեն կդառնա 50։

6․ Համեմատեք ձեզ ձեր անցյալի ՛ես՛ի հետ

Իրականում չկա ավելի արդյունավետ բան, քան ինքդ քեզ քեզ հետ համեմատելը։ Փորձեք հիշել ձեր անցյալ տարբերակին ու կհասկանաք, թե ինչքան բանի եք հասել։ Ուրիշների հետ ձեզ համեմատելը նույնպես օգտակար է, բայց հաճախ այն տանում է ինքնագիտակցության նվազեցման։

7․ Զբաղվեք մեդիատացիայով

Երբ հոգնում եք կամ ծանրաբեռնված եք, ձեր էնեգիան և մոտիվացիան նվազում են։ Այդ դեպքում մեդիտացիայով զբաղվելը ամենաճիշտ որոշումը կլինի։ Օրիանակ՝ կեսօրին կամ երբ ձեզ անհրաժեշտ է լիցքավորվել էներգիայով, նստեք, փակեք ձեր աչքերը և կենտրոնացեք շնչառության վրա։ Այդպես դուք մաքրում եք ձեր ուղեղը ծանր մտքերից։

8․ Առողջ ապրելակերպ վարեք

Ութժամյա քունը, առողջ սնունդը և սպորտը հրաշքներ են գործում։ Առողջ ապրելակերպի միջոցով դուք ստանում եք կրկնակի էներգիա։ Առավոտյան առողջ նախաճաշելով աբողջ օրվա ընթացքում առույգ եք զգում։ Նույնիսկ 15 րոպեով սպորտով զբաղվելը արդեն իսկ օգտակար է։ Նաև պետք է նվազեցնել կոֆեինի, ալկոհոլի և նիկոտինի օգտագործումը։

Անվտանգություն և առաջին բուժօգնություն 13.03.2021թ. Վարակիչ հիվանդություններ

Աղիքայինինֆեկցիներ

-կեղտոտ ձեռքերիհիվանդություն

-դեղնախտներ

-ճճվակրություն

Վարակիչ հիվանդությունը տարբեր ախտածին մանրէների՝ մարմին ներթափանցման և նրանց կենսագործունեության հետևանքով զարգացող հիվանդությունն է։ Ի տարբերություն մյուս բոլոր հիվանդությունների՝ սրանք կարող են փոխանցվել հիվանդ (վարակակիր) մարդուց կամ կենդանուց առողջ մարդուն։ Վարակի հարուցիչներ կարող են լինել վիրուսները, բակտերիաները, սնկիկները և այլ մանրէներ: Յուրաքանչյուր վարակիչ հիվանդություն ունի իր յուրահատուկ հարուցիչը։ Վարակումը հարուցչի ներթափանցումն է մարդու մարմին։ Ըստ հարուցչի՝ մարմին ներթափանցման ուղու վարակիչ հիվանդությունները բաժանվում են հետևյալ 5 հիմնական խմբերի (նկ. 21.1).

  • օդակաթիլային ճանապարհով փոխանցվող,
  • մարսողական ճանապարհով փոխանցվող (աղիքային վարակներ),
  • անմիջական շփման (մաշկի և լորձաթաղանթների միջոցով) ճանապարհով փոխանցվող,
  • արյան միջոցով (միջատների խայթոցներով, ներարկումների ժամանակ) փոխանցվող,
  • ներարգանդային (մորից՝ պտղին) ճանապարհով փոխանցվող։

Որպեսզի տեղի ունենա վարակում, անհրաժեշտ է միաժամանակ մի քանի պայմանների առկայություն (նկ. 21.2).

  • հարուցիչի ելք՝ արյան, մեզի, թքի, փսխուքի. քրտինքի հետ,
  • հարուցիչ,
  • հարուցչի բավարար քանակ,
  • «մուտքի դուռ» հարուցչի համար՝ վնասված մաշկ, լորձաթաղանթներ և հարուցչի հետ շփում։

Միշտ չէ, որ առաջին օգնություն ցուցաբերելիս առկա են լինում բոլոր այդ պայմանները, և բացառելով դրանցից գոնե մեկը (տե՛ս կանխարգելում), կարելի է բացառել նաև վարակումը։ Եթե մարմնի դիմադրողականությունը բարձր է, մարդու մարմին հարուցիչի թափանցումից հետո էլ հիվանդությունը կարող է չզարգանալ։ Սակայն որոշ իրավիճակներում, օրինակ՝ բարձր և ցածր ջերմաստիճանների, ճառագայթման ազդեցության, թերսնման հետևանքով, մարդու մարմնի դիմադրողականությունն ընկնում է, և հիվանդությունը դրսևորվում է։

Վարակիչ հիվանդություններն ունեն զարգացման երեք շրջան.

  • Գաղտնի շրջան՝ վարակվելու պահից մինչև հիվանդության առաջին նշանների ի հայտ գալը, որի տևողությունը կախված է հիվանդության տեսակից, ներթափանցած հարուցիչների քանակից, մարմնի դիմադրողականությունից։
  • Ծաղկման շրջան՝ հիվանդության նշանների դրսևորման շրջան։ Այս շրջանում հիվանդն ամենավտանգավորն է վարակման առումով։
  • Ապաքինման շրջան հիվանդության նշաններն աստիճանաբար անհետանում են։

ՆՇԱՆՆԵՐԸ

Վարակիչ հիվանդությունների հարուցիչներն ունեն ազդեցության մի շարք ընդհանուր կողմեր, որոնք դրսևորվում են որոշ ընդհանուր նշաններով.

  • տենդ՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացում 38°C-ից բարձր,
  • տկարություն, ընդհանուր թուլություն, դյուրհոգնելիություն,
  • ավշային հանգույցների մեծացում,
  • գլխապտույտ,
  • գլխացավ,
  • ախորժակի նվազում,
  • մկանային ցավեր։

ՏԵՆԴ

Վարակիչ հիվանդությունները սովորաբար ուղեկցվում են տենդով։ Տենդը մարմնի ընդհանուր պատասխան ռեակցիան է ախտահարմանը, որն արտահայտվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ՝ 38°C–ից բարձր։ Տենդի ժամանակ խախտված է մարմնի ջերմարտադրության և ջերմատվության հավասարակշռությունը։ Սովորաբար 38°C–ից բարձր ջերմաստիճանը, բացառությամբ ջերմային խանգարումների, վկայում է մարմնում որևէ վարակի առկայության մասին։ Մարմնի ջերմաստիճանի բարձրացումը պաշտպանական ռեակցիա է վարակի նկատմամբ, քանի որ բարձր ջերմաստիճանի պայմաններում մարմնի դիմադրողականությունը կտրուկ բարձրանում է։ Այդ պատճառով, եթե մարդը նորմալ է տանում մարմնի բարձր ջերմաստիճանը, կարիք չկա այն իջեցնել։ Սակայն 39°C և բարձր ջերմաստիճանները կյանքին վտանգ են սպառնում։ 40–41°C սկսվում է մարմնի սպիտակուցների բնափոխում։

Տենդի ժամանակ անոթազարկը և շնչառությունը հաճախանում են, կարող է լինել սարսուռ կամ դոդ։ Տուժածն ունենում է գլխապտույտ, գլխացավ։ Ուժեղանում է քրտնարտադրությունը (հնարավոր է հեղուկի մեծ քանակության կորուստ և ջրազրկման գարգացում)։ Մանկական տարիքում կարող են լինել տենդային ցնցումներ (տե’ս «ՏԵՆԴԱՅԻՆ ՑՆՑՈՒՄՆԵՐ»)։ Տենդը կարող է ուղեկցվել գիտակցության տարբեր խանգարումներով։ Տենդը վտանգավոր է հատկապես.

  • երբ ջերմաստիճանը 40–41°C–ից բարձր է,
  • երբ ուղեկցվում է ցնցումներով (հատկապես երեխաների մոտ),
  • երբ ուղեկցվում է գիտակցության խանգարումներով,
  • երբ ջերմաստիճանը կտրուկ տատանվում է։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

Վարակիչ հիվանդությունների ժամանակ առաջին օգնությունը չի կարող փոխարինել բժշկական օգնությանը, սակայն, ժամանակին ահագանգելով և նշված մի բանի քայլերը կատարելով, դուք կարող եք ավելի արդյունավետ դարձնել մասնագիտական օգնությունը, կանխարգելել վարակի հետագա տարածումը։

  • Շտապ դիմեք բժշկի, երբեք մի փորձեք ինքնուրույն բուժել վարակիչ հիվանդությունը։
  • Հնարավորության սահմաններում մեկուսացրեք հիվանդին շրջապատից. հատկացրեք նրան առանձին սենյակ, առանձնացրեք ամանեղենը։ Հիվանդի հետ պետք է շփվի միայն խնամողը։
  • Խորհուրդ տվեք հիվանդին պահպանել անկողնային ռեժիմ։
  • Անհրաժեշտության դեպքում ձեռնարկեք քայլեր մարմնի ջերմաստիճանն իջեցնելու համար։ Թեթևացրեք տուժածի հագուստը, շփեք մարմինը սպիրտի թույլ ջրային գոլ լուծույթով կամ պարզապես գոլ ջրով։
  • Ձեռնարկեք ջրազրկումը կանխարգելող քայլեր՝ տալով տուժածին մեծ քանակությամբ հեղուկներ։

ՕԴԱԿԱԹԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՎԱՐԱԿՆԵՐ

Այս շարքին են պատկանում գրիպը, սուր շնչառական վարակները, դիֆթերիան, տուբերկուլյոզը, այսպես կոչված «մանկական» վարակները (կարմրուկ, կարմրախտ, ջրծաղիկ, քութեշ, կապույտ հագ, խոզուկ) և այլն։ Օդակաթիլային վարակներով վարակումը տեղի է ունենում շնչուղիներով։ Հարուցիչները դուրս են գալիս հիվանդի (վարակակրի) արտաշնչման, խոսքի, հազի, փռշտոցի ժամանակ վերին շնչուղիներից արտադրված լորձի կաթիլների հետ։ Պետք է նշել, որ այս հիվանդությունները բնորոշ են առավելապես մանկական տարիքին և ունեն բարձր վարակելիություն։ «Մանկական» վարակներով մարդը հիմնականում հիվանդանում է կյանքում մեկ անգամ, քանի որ հիվանդությունից հետո տվյալ վարակի հանդեպ առաջանում է կայուն իմունիտետ։ Իմունիտետը մարմնի անընկալունակությունն է օտարածին բջիջների, նյութերի և մանրէների հանդեպ։ Դրանով մարմինը տարբերում է «օտարը» «սեփականից» և պաշտպանում մարմնի ներքին միջավայրը։ Այս հիվանդությունների մեծ մասի կանխարգելման համար դեռես վաղ մանկական տարիքում կատարում են կանխարգելիչ պատվաստումներ։ Օդակաթիլային վարակները հատկապես շատանում են աշնան և ձմռան ամիսներին, այսինքն՝ տարվա առավել ցուրտ շրջանում, և հենց այդ ժամանակ է, որ պետք է զգույշ լինել։

ՆՇԱՆՆԵՐԸ

  • ընդհանուր հիվանդագին վիճակ, թուլություն,
  • հազ,
  • արտադրություն քթից,
  • ավշային հանգույցների մեծացում (հատկապես՝ ծոծրակային, պարանոցային, ենթածնոտային խմբերում) և շոշափման ժամանակ՝ երբեմն ցավոտություն, ջերմության բարձրացում, մաշկի և լորձաթաղանթների տարբեր բնույթի ցանավորում
  • Աստիճանաբար, ժամանակի ընթացքում առաջացող ցան, որը տարածվում է գլխից մարմնին ու վերջույթներին, ունի կարմիր բծերի տեսք, որոնք կարող են միանալով մեծանալ (կարմրուկ)։
  • Մանր, փշոտ ցան՝ մաշկի կարմիր ֆոնին, իրանի վրա (բացի բերան-քիթ եռանկյունուց) ու բնական ծալքերում, մի քանի օրից ցանի տեղում առաջանում է մաշկի արտահայտված թեփոտում և քոր (քութեշ);
  • Հեղուկով լցված բշտերի տեսքով ցան ամբողջ մարմնին ու նաև գլխի մազածածկ մասում։ Ցանն ուղեկցվում է քորով։ Որոշ ժամանակից բշտիկի տեղում առաջանում է կեղև։ Մաշկի վրա միաժամանակ կարելի է տեսնել և՛ կարմիր բիծ, և՛ բշտիկ, և՛ կեղև։ Բշտիկի պարունակությունը և կեղևը վարակիչ են (ջրծաղիկ);
  • բերանի խոռոչի, բկանցքի լորձաթաղանթների կարմրություն կամ փառակալում,
  • դժվարացած, աղմկոտ շնչառություն։
  • ՊԱՏՎԱՍՏՈՒՄՊատվաստումը վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու ապահով միջոց է։ Այն իրենից ներկայացնում է հիվանդության սպանված կամ թուլացված հարուցիչների, երբեմն էլ՝ նրանց արտադրած թուլացված թույների ներմուծումը մարդու մարմին։ Դրա հետևանքով մարմնում արտադրվում են հակամարմիններ, որոնք հետագայում պայքարում են այդ վարակի դեմ։ Որոշ դեպքերում մարմին ներմուծվում են հարուցչի դեմ պատրաստի հակամարմիններ: Պատվաստումը առաջին հերթին արդյունավետ է օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակների՝ տուբերկուլյոզի, դիֆթերիայի, կապույտ հազի, խոզուկի, կարմրուկի, ինչպես նան պոլիոմիելիտի, փայտացման դեմ։ Այս հիվանդություններից խուսափելու համար, երեխայի ծնվելուց հետո, սահմանված ժամկետներում պետք է նրան պատվաստել՝ անկախ համաճարակային իրավիճակից։ Եթե երեխան ծնվել է ոչ հիվանդանոցային պայմաններում, անպայման կատարեք նրա կանխարգելիչ պատվաստումները՝ դիմելով տեղամասային մանկաբույժին։ Չի կարելի խուսափել պատվաստումներից, քանի որ շատ ավելի հեշտ է կանխել հիվանդությունը, քան հետագայում այն բուժել։ Իսկ որոշ դեպքերում (փայտացում, կատաղություն, պոլիոմիելիտ) պատվաստումը միակ արդյունավետ միջոցն է, քանի որ հիվանդության դրսևորումից հետո բուժումը գրեթե անհնար է։Որովայնային տիֆի, հեպատիտ B-ի, ժանտախտի, խոլերայի, սիբիրյան խոցի, բրուցելյոզի և մի քանի այլ հիվանդությունների դեմ պատվաստումները կատարվում են համաճարակային ցուցմունքներով՝ վարակի աղբյուրի հայտնաբերման վայրերում։ԱՄՓՈՓՈՒՄՎարակիչ հիվանդությունների հարուցիչները մարդու մարմին ներթափանցում են հետևյալ ճանապարհներով.
    • օդակաթիլային,
    • մարսողական (աղիքային վարակներ),
    • անմիջական շփման (մաշկի և լորձաթաղանթների միջոցով),
    • արյան միջոցով (միջատների խայթոցներով, ներարկումների ժամանակ),
    • ներարգանդային (հիվանդ կամ վարակակիր մորից՝ պտղին)։
    Վարակիչ հիվանդությունների ժամանակ ցուցաբերվող առաջին օգնությունն իր մեջ ընդգրկում է հետևյալ քայլերը՝
    • Շտապ դիմեք բժշկի, երբեք մի՛ փորձեք ինքնուրույն բուժել վարակիչ հիվանդությունը։
    • Հնարավորության սահմաններում մեկուսացրեք հիվանդին շրջապատից։
    • Խորհուրդ տվեք հիվանդին պահպանել անկողնային ռեժիմ։
    • Անհրաժեշտության դեպքում ձեռնարկեք քայլեր մարմնի ջերմաստիճանն իջեցնելու համար։
    • Ձեռնարկեք ջրազրկումը կանխարգելող քայլեր՝ տալով տուժածին մեծ քանակությամբ հեղուկներ։
    • Կանխարգելեք վարակի ներթափանցումն առաջին օգնության ցուցաբերման ժամանակ։ Վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու ապահով միջոցը պատվաստումն է։ Սակայն, բացի այդ, միշտ պետք է կատարել նաև վարակիչ հիվանդությունները կանխարգելող միջոցառումներ։

լր. առաջադրանքներ

  • Թվարկեք մանրէների` մարդու մարմին ներթափանցման ուղիները:
  • Թվարկեք վարակիչ հիվանդությունների ընդհանուր նշանները:
  •  ինչպես Որոշել հիվանդի մոտ տարբեր աստիճանի ջրազրկման նշանների առկայությունը և ձեռնարկել համապատասխան գործողություններ:
  • Նկարագրեք առաջին օգնության ցուցաբերման ժամանակ վարակի կանխարգելման ընդհանուր քայլերը:
  • Նկարագրեք վարակիչ հիվանդություննեի կանխարգելման ուղիները և պատկերացում կազմել պատվաստման մասին:

Русский Яазык с 5-16 апреля Упражнения

  1. КТО ПОСОВЕТОВАЛ, РАЗРЕШИЛ, ОБЕЩАЛ + ИНФИНИТИВ КОМУ?
    1. Профессор посоветовал новых студентов не опаздывать на лекции (новый студент)
    2. Мать не разрешила своих детей купить мороженое (свои дети)
    3. Экскурсовод посоветовал некоторых экскурсантов слушать внимательно (некоторые экскурсанты)
    4. Наш преподаватель посоветовал всех студентов посетить музей. (все студенты)
    5. Отец обещал старшому сыну купить фотоаппарат (старший сын)
    6. Ученик обещал старой учительницы прочесть эту книгу (старая учительница)
    7. Нина разрешила своему другу посмотреть ее фотографии (свой друг)
    8. Врач не разрешает этого больного много курить (этот больной)
    9. Инженер посоветовал молодого рабочего выполнять работу аккуратно (молодой рабочий)
    10. Журналист обещал этому молодому артистку написать статью о спектакле (эта молодая артистка)


СКОЛЬКО ЛЕТ КОМУ?
1. Сколько вам лет? (Вы)

2. Ему 30 лет. (он)

3. Ей 21 год. (она)

4. Тебе 18 или 17 лет? (ты)

5. Мне скоро 25 лет. (я)

6. Это Николай. Ему 23 года.

7. Это Ирина. Ей 19 лет.

8. Это Михаил. Ему 24 года.

9. Это Сергей и Юра. Им по 20 лет.

10. Дима, когда ты родился? Сколько тебе лет?

11. Николай Петрович, сколько вам лет?

12. Я еще молодой. Мне 22 года.

 а) Восстановите вопросительные слова.
1. – О какой выставке рассказал преподаватель?

       Преподаватель рассказал о сибирском выставке.
2. – О каком матче говорил ваш друг?

    Наш друг говорил о футбольном матче.
3. – О какой поездке мечтает Наташа?

    Наташа мечтает о туристическом поездке.
4. – О каком открытии рассказывает статья?

     О последнем открытии рассказывает статья.
5. – О какой лекции ты говоришь?

      Я говорю о интересном лекции.
6. – О каком городе говорится в тексте?

        В тексте говорится о новом городе.

б) Ответьте на эти вопросы, используя слова футбольный, последний, интересный, туристический, новый, сибирский.

Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started