01․11․2019թ․ «Թթուդրիկ», Հայկական թթվի մասին

Ասում են, որ թթու դրած մթերքները ոչ միայն օգտակար են օրգանիզմին, այլև զարմանալի ազդում են մարդու մտքի վրա:

Օրինակ կաղամբի թթուն օգտակար է թուլության, մրսածության,մարսողական համակարգի հիվանդությունների ժամանակ:

Կաղամբի թթուն նաև հարուստ է յոդով ու կաթնաթթվով, որն օգնում է հաղթահարել աղիքային ու այլ վնասակար բակտերիաները: Ուսումնասիրել են, որ կաղամբի թթվի աղաջուրն օժտված է օրգանիզմը մաքրելու հատկությամբ և նպաստում է արագ նիհարելուն:

Սակայն կաղամբի թթուն կարող է վնասակար լինել, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ օրգանական թթուներ,որը հակացուցված է որոշ հիվանդությունների ժամանակ։
Ամեն դեպքում՝ եթե կաղամբի թթու ուտելու ցանկությունը շատ մեծ է, ապա օգտագործելուց առաջ այն հարկավոր է լավ լվանալ ու մաքրել աղաջուրը կամ նախապես թթվեցնել հնարավորինս քիչ քանակությամբ աղով:

Սեբաստացի կրթահամալիրը ունի շատ գեղեցիկ միջոցառում՝ «Թթուդրիկ»։ Կրթահամալիրի բոլոր սովորողները,դասավանդողների օգնությամբ պատրաստում են խառը թթու։Այդ արարողությունը շատ գեղեցիկ և հետաքրքիր է անցնում,որի ընթացքում երգում ենք,պարում,հետաքրքիր պատմություններ ենք պատմում։

Բայց այս տարի ես չկարողացա մասնակցել քոլեջում կազմակերպված միջոցառմանը, սակայն տանը կարողացա օգնել մայրիկիս՝ թթուդրիկին։

Մայրիկս խառը թթու պատրաստելու համար գնել էր՝

Վարունգ,ծաղկակաղամբ,ծիծակ,կանաչ և կիսակարմիր պոմիդոր,գազար, սխտոր, նեխուր,սամիթ։

Մայրիկս նախօրոք պատրաստել էր տարաները, աղաջուրը։

Ես նրան օգնեցի բանջարեղենները լվանալ և դասավորել տարաների մեջ։

Ես շատ եմ սիրում մայրիկիս պատրաստած թթուն,այն շա՜տ համեղ է լինում․․․

 

 

Ավանդական միջոցառում Տյառընդառաջ 12․03․2019թ․

Картинки по запросу Տյառընդառաջ

Այսօր Տրնդեզ է:

Մի ավանդության համաձայն, ի սկզբանե այն նվիրված է եղել Տիրին` գրչության, դպրության, իմաստության, գիտելիքի, արվեստի հովանավոր աստծուն: Ընդունված է կարծել, որ տոնի անվանումը թարգմանվում էր` «խոտի դեզ վառել Տիրի պատվին»:

Որոշ մասնագետներ կարծում են, որ Տրնդեզ բառը նշանակում է դիզված կրակ:

Հեթանոսական մի այլ ավանդությամբ տոնը խորհրդանշել է Վահագն աստծու ծնունդը, երբ երկունքը տևել է քառասուն օր: Վահագնի ծնունդը տեղի է ունեցել բոցերի մեջ, որոնցից քուրմը կրակ է վերցրել եւ հեթանոս համայնքի համար խարույկ վառել: Խարույկի շուրջ հեթանոսների տոնակատարության ժամանակ նորահարսները թռչում են կրակի վրայով՝ Վահագնի նման արու զավակներ ծնելու ունակություն ձեռք բերելու ակնկալիքով:

Մեկ այլ վարկածով՝ տոնը նվիրված է եղել Միհր աստծուն եւ կապված է կրակի պաշտամունքի հետ: Տոնի նպատակն է եղել կրակի միջոցով ազդել սառնամանիքների վրա եւ հմայական ճանապարհով ուժեղացնել արեւի ջերմությունը: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո տոնի անունը փոփոխություններ է կրել, «Տեարնընդառաջ»-ը թարգմանվում է` առաջ գնալ, հանդիպել Տիրոջը: Տոնը նշում է Աստծո հետ հանդիպման հանդիսավոր ժամը:

Երբ Հովսեփը և Մարիամը քառասնօրյա Հիսուսին տարան տաճար` Տիրոջը նվիրելու՝ այնտեղ էր Սիմոն անունով մեկը, որին խոստացվել էր մահ չունենալ, մինչ Օծյալ Փրկչի գալը: Նա ընդառաջ եկավ և գրկեց ու օրհնեց մանուկ Հիսուսին: Արարողության իմաստը ապագա բերքին ճանապարհ հարթելն է: Որպեսզի դաշտերում ցորենն առատ լինի, այգիները պտղառատ լինեն, որպեսզի տնային կենդանիներն ու թռչունները շատ ձագեր ունենան: Տղաներն ու աղջիկները փայտ են գցում խարույկին և իրենց բարի մտքերը հաստատելու համար, թռչում են կրակի վրայով: Երիտասարդ հարսները թռչում են կրակի վրայով, որպեսզի տարին հաջող լինի և ծնվեն երեխաներ: Սա փորձություն է ոչ միայն համարձակների, այլ նաև մաքուրների և բարի սիրտ ունեցողների համար:

Խարույկի վրայից չի հաջողվում թռչել նրանց, ում սիրտը բարի չի, իսկ մտքերը կեղտոտ են: Խարույկի մեջ են նետվում ամեն տեսակի անպետք իրեր և ամենազոր կրակը մաքրում է մարդկանց տները անպիտան իրերից, ոչնչացնում է օձերին և կարիճներին, ամոքում է կարիքավորներին, տաքացնում և ապաքինում հիվանդներին: Իսկ երեկոյան, արդեն մարող կրակի շուրջ պարում և զանազան խաղեր են խաղում տղաներն ու աղջիկները: Տրընդեզի խարույկի մոխիրը թափում էին տան չորս անկյուններում, որ օջախը ‹‹բարաքյաթով›› լինի: Մոխիրը կարող էին լցնել կճուճների վրա, որ դրանք միշտ առատ լինեն, հավաբներում, որ հավերը ձու ածեն, գոմերում, որ անասունները չհիվանդանան:

Մոխիրը շաղ էին տալիս արտերում, տանում էին այգի ու թաղում հողում, որ ծառերը պտղատու լինեն: Երջանիկ կհամարվի այն ճանապարհորդը կամ հնագույն երկրի այն հյուրը, ով իր այցելության համար կընտրի տարվա հենց այս ժամանակը: Եթե Դուք կտեսնեք բակերում այրվող խարույկներ և շուրջպար բռնած մարդկանց, իսկ կենտրոնում երիտասարդ զույգի, ապա կարող եք համարձակ մոտենալ:

Տյարնընդառաջը հյուրաշատ տոն է, այստեղ ուրախ են ամեն եկողի համար: Հարազատներն ու բարեկամները շուրջպար են բռնում, երիտասարդներին առնելով շրջանի մեջ, ի նշան իրենց նվիրվածության ու հավատարմության:

Картинки по запросу Տյառընդառաջ

Իսկ երբ զույգի վրա հացահատիկի տարբեր տեսակներից «անձրև» կթափվի, մի զարմացեք: Սկեսուրն է այդ կերպ իր նորապսակներին առատ կյանք մաղթում: Արարողության գագաթնակետը խարույկի վրայով երիտասարդների թռչելն է, և հաջողության նշան է, եթե հարսի կամ փեսայի զգեստին կրակ կպչի: Դա նշանակում է, որ բոլոր չար աչքերն ու մտքերը այրվեցին զգեստի հետ մեկտեղ:

Նրանցից հետո խարույկի վրայով թռչում են բոլորը:

Եվ այդպիսով մենք ոչ միայն ականատեսն ենք դառնում, այլ նաև հնագույն արարողության մասնակիցը:

   Մենք սեբաստացիներով նույնպես նշեցինք տրնդեզը։Շատ ուրախ և լի օր էր։Շուրջպար բռնեցինք կրակի շուրջ,որից հետո թռանք կրակի վրայով։Մեր ուսուցիչները և աշակերտները պատրաստել էին շատ համեղ ուտեստներ։

Ունեինք հյուրեր Վրաստանի Հանրապետությունից։Նրանք ներկայացրեցին իրենց ավանդական պարերը։Վրացական երգով հանդես եկան սեբաստացիների ուսուցչական խումբը։

Ավանդական միջոցառում Ղափամա 12․03․2019թ․

Յուրաքանչյուր ժողովուրդ առանձնահատուկ է ոչ միայն իր պատմությամբ ու մշակույթով, այլև իր խոհանոցով։Հայկական խոհանոցը ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են տարբեր պատմական, աշխարհագրական, կլիմայական գործոններով։

Картинки по запросу ղափամա

Ղափաման Արևելյան Հայաստանի ավանդական կերակուր է,որն առավել հաճախ պատրաստվում է Նոր Տարվա և Զատիկի կապակցությամբ։Այն իրենից ներկայացնում է բրնձով, չրերով, չամիչով և ընկույզով լցոնած դդում։

Պատրաստում են այսպես – Վերցնում են միջին չափի դդում, գլխիկը կլորավուն կտրում, հեռացնում միջուկն ու սերմերը։Միջուկն առանձնացնում սերմերից,մանր կտրատում,ավելացնում խաշած բրինձ,չամիչ,մանր կտրատած խնձոր,սալոր կամ սալորաչիր, շաքարավազ կամ մեղր,մեկ բաժակ ծեծած ընկույզ կամ նուշ,աղ,դարչին և լավ խառնում։Հետո դդումի պատերին ներսի կողմից յուղ են քսում և այդ խառնուրդով լցոնում դդումը։ Այնուհետ փակում դդումից կտրված կափարիչով և լցոնած դդումը եփում ջեռոցում։

Որպես ծիսական կերակուր ղափաման ուղեկցվել է երգով,պարով, կատակներով ու զվարճանքով։

Արագ հասած դդումը

Առանք, բերինք մեր տունը,

Մանր ջարդած աղեցինք,

Թոնրի մեջը կախեցինք:

Հեյ ջան ղափամա,

Համով-հոտով ղափամա։

Մեր կրթահամալիրում Ղափամայի տոնը ավանդույթ է։Ամեն տարի կրթահամալիրը հավաքվում  և  «Ղափամա» է  պատրաստում:

Փետրվարի 2 – ին Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվն օրհնության կարգ կատարեց,ապա սկսվեց միջոցառումը։Ավանդական ծեսը  շարունակվեց կրթահամալիրում։Նախօրոք,մեծ ու փոքր սեբաստացիների կողմից ստեղծվել էին դդմաուտեստներ,անսովոր դդմակերպարներ ու դդմամեդիանյութեր։Մեծ ու փոքր հավաքվեցին սեղանի շուրջ,միմյանց զարմացնելով ամենատարբեր ու անսպասելի դդմաուտեստներով։Օրը տոնական էր,անսովոր, անսպասելի, հետաքրքիր և ուրախ։Սեբաստացիները երգով ու պարով  տոնեցին Դդմատոնը։

Картинки по запросу ղափամա

 

Ավանդական միջոցառում Հարիսա

Հարիսան՝ համարվում է Հայաստանի ազգային ճաշատեսակ։

Armenian Harisa.JPG

Ցորենի ձավարը,հավի,ոչխարի կամ տավարի միսը ջրով եփում են՝ փայտե թիակով հարում մինչև մածուցիկ զանգված դառնալը։Ուտելիս վրան լցնում են հալած յուղ (երբեմն՝ նաև համեմունք)։Հնում համարվել է ծիսական և տոնական կերակուր։Պատրաստել են հանդիսավոր օրերին (հարսանիք, ժողովրդական տոներ և այլն)։Կճուճի մեջ թոնրում ողջ գիշեր եփելուց հետո կերել են մեծ մասամբ կիրակի առավոտյան։

Երբ Գրիգոր Լուսավորիչը,Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին,որոնք հետաքրքրությամբ լսում են նրան։ Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։Երբ բերում են յուղն ու ոչխարը,Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները.մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա,միսը լցնում մեջը և կորկոտն (ձավարը) էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զսա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։

Հարիսան Մուսալեռցիների համար պատմական անցյալ և խորհուրդ ունի։Մուսա լեռան հերոսամարտի ընթացքում, պաշարված Մուսալեռցիները ցորեն ու այծի միս են ունեցել ու դրանով են սարքել ապուրը։Հարիսան եղել է նրանց սննդի միակ աղբյուրը ու կենսական նշանակություն է ունեցել նրանց գոյատևման համար։

Картинки по запросу հարիսա

Հարիսայի ծեսը նշվում է նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։2018թվականի նոյեմբերի 10-ին սեբաստացիներիս օրը սկսվեց Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի ունեցող պատարագից։Որից հետո եկեղեցու բակում տիար Բլեյանի ղեկավարությամբ բոլորս երգեցինք,շուրջպար բռնեցինք։

Картинки по запросу հարիսա

Արցախից,Գլաձորից և Վրաստանից հյուրեր ունեինք։Այնուհետև եկեղեցու բակից ուղևորվեցինք կրթահամալիր։Ջերմ մթնոլորտում վայելեցինք հարիսան,մեր սաների ձեռքով պատրաստած թթուն,գինին և լավաշը։Ծեսը ավարտվեց Մարմարյա սրահում տեղի ունեցող երգ ու պարով։

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started