Հեռավար առցանց ուսուցում 23-27 Ինչպես եմ նկարում թվային նկարները

Փոքրուց սիրել եմ նկարել։ Հաճախել եմ տարբեր նկարչական խմբակներ։ Սիրել եմ գունազարդել պատկերներ։ Ծնողներս, երբ փոքր էի ինձ նվիրում էին փոքր թվային նկարներ։ Առաջին մեծ աշխատանքը թվային նկարների, սկսել էի երկու տարի առաջ, այն ծաղկային կոմպոզիցիա է։

Այս տարի հայրիկս ինձ նվիրեց (իհարկե ընտրությունը իմն էր) երկու նոր թվային նկարներ։ Առաջին նկարը արդեն վերջացրել եմ, այն անվանել եմ «Մայրամուտ», որտեղ պատկերված է ընձուղտների ընտանիքը՝

Այս աշխատանքները շատ հետաքրքիր, ստեղծագործական աշխատանքներ են, որոնք սովորեցնում են հանգստություն, իմաստություն, համբերություն և ուշադրություն, զարգացնում են մարդուն։ Թվերով նկարները՝ հետաքրքրաշարժ աշխատանքներ են, որոնք թույլ են տալիս մարդուն շեղվել առօրյա աշխատանքից։ Այն հարստացնում է մարդու ներքին աշխարհը։

Այս արվեստը սովորեցնում է, որ դու ավելի լավ ճանաչես քեզ և ուրիշներին։

Լիակատար հանգստի համար մարդուն անհրաժեշտ է լինում փորձել մի նոր բան, այնպես որ, այն շատ լավ նվեր է, անկախ տարիքից և մասնագիտության, ցանկացած մարդու համար։

 

 

Leave a comment

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started